Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Բաղդադը պահանջում է առանց վերապահումների չեղարկել քրդական հանրաքվեն

Բաղդադը պահանջում է առանց վերապահումների չեղարկել քրդական հանրաքվեն
26.10.2017 | 19:23

Բաղդադը պահանջում է ոչ թե սառեցնել Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի արդյունքները, այլ չեղյալ հայտարարել հանրաքվեն:

Հոկտեմբերի 24-ին Իրաքյան Քրդստանի ղեկավարներն առաջարկել են «անհապաղ հաստատել հրադադար», խոստանալով «սառեցնել հանրաքվեի արդյունքները և Իրաքի Սահմանադրության հիման վրա սկսել բանակցություններ դաշնային կառավարության հետ»: Բաղդադը մերժել է առաջարկը: «Մեզ համար ընդունելի է միայն հանրաքվեի չեղարկումը և հարգանքը Սահմանադրության նկատմամբ»,- հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին։

Դիտվել է՝ 745

Մեկնաբանություններ